ԵԱՀԿ խորհրդարանական ընտրական դիտորդների ղեկավարը ժամանում է Հայաստան

Tonino Picula-CroatiaԵրեւան,Փետրվարի 15,  2013 (English) – Այսօր առավոտյան ԵԱՀԿ Խորհրդարանական ընտրական դիտորդական արաքելությունը ղեկավարելու նպատակով Երեւան ժամանած Տոնինո Պիցուլան շեշտեց դիտորդերի կարեւոր դերը ընտրական գործըթացում:

«Ուրախ եմ այս կարեւոր եւ հետաքրքրական պահին Հայաստանւմ լինելու համար »,- ասաց պարոն Պիցուլան: «Միջագային դիտորդները մեծ դեր ունեն, քանի որ  այս նախագահական ընտրությունները վճռորոշ են Հայաստանի եւ նրա շարունակական ժողովրդավարական զարգագման համար: Երկրին եւ նրա բոլոր քաղաքացիններին մաղթում եմ հաջողություն Երկուշաբթի օրը»:

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի առաքելությճունը բաղկացած է ավէլի քան 30 դիտորդներից  Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի 15 երկրներից, ովքեր արդեն երկրում կլինեն, երբ Երկուշաբթի՝ Փետրվարի 18 ին, ընտրողները գնան դեպի ընտրատարածքներ:

Նախքան ընտրությունների օրը դիտարկում իրականացնելըշ խորհրդարանականները թեկնածուների, հասարակական կազմակերպությունների միջազքային փորձագետների հետ ճեպազրուց կունենան Երեւանում :
«Իմ ընկեր խորհրդարանականները եւ եսշ հիմնվելով մեր ընտրական փորձի ու փորձառնության վրա,  օգնելու ենք ամբողջական գնահատական տալ այն բանին, թե ինչքանով են համապատասխանում այս նախագահական ընտրությունները Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորություններին»:

Նշանակակված լինելով ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլիորիի կողմից՝ Տոնինո Պիցուլան, Խորվաթիայի նախկին արտգործ նախարարը, կղեկավարի Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակությունը: Փետրվարի 19-ին Պիցուլան ԵԱՀԿ ԽՎ անունից  կներկայացնի հետընտրական հայտարարությունը:

«Առողջ ժոզովրդավարության հաստատումը Հայաստանում կարեւոր է ավէլի լայն տարածաշրջանի կայունության համար, հաշվի առնելով երկրի ունեցած ստրատեգիական դիրքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ», ասել է Պիցուլան : Հուսով ենք որ Հայաստանի ընտրական գործընթացը հետեւելու է երկրի ստանձնած ԵԱՀԿ պարտավորվածություններին, եւ մենք պատրաստ ենք ազնվորեն եւ ճշտորեն գնահատլու այն ընտրություններից հետո:

Խորհրդարանականները կօգնեն ամբողջական գնահատական կազմելու ընտրությունների արդարության վերաբերյալ, եւ թե արդյոք երկիրը հետեւել է արդար ընտրություններ անցկագնելու իր պարտավորվածություննրին, ինչպես հաստատված  է 1990 Կոպենհագենի փաստաթղթում:

 

MEDIA CONTACT

Nat Parry

Head of Communications and Press
 

Office: +45 33 37 80 55
Mobile: +45 60 10 81 77
Email: [email protected]

  • Facebook
  • twir
  • in
  • inst
  • two
  • video