ԵԱՀԿ Մեդիա Խորհրդատու: Դիտորդական Առաքելության Ղեկավարները Ժամանում են Երեւան

Երեւան, փետրվարի  14, 2013 – ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը այսօր կժամանի Երեւան կարգավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության վերջին փուլը: Անցյալ ամիս տիկին Շոնը ղեկավարել է նախապատրաստական այցը Հայաստան ընտրությունների ընթացիկ դիտարկման համար: Տիկինի Շոնի հունվարյան այցելությանը անմիջապես հաջորդեց ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչության հաստատումը՝ ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի գլխավորությամբ, ով համակարգում է ընտրությունները գործառնությունների պաշտոնակատար Իրինա Սաբաշուկի հետ մեկտեղ:

Պատվիրակության քաղաքական ղեկավար հարգարժան Տոնինո Պիցուլան՝ Խորվաթիայի Խորհրդարանի անդամ եւ Վեհաժողովի փոխնախագահը, կժամանի Երեւան վաղը: Պարոն Պիցուլան, ով նախկինում եղել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը, մասակցեէլ է բազմաթիվ ընտրական դիտորդական նախագծերի եւ միանգամայն վերջերս ղեկավարել է ընտրական դիտորդական առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում:

Տիկին Շոնը, ով պատասխանատու է ԵԱՀԿ ԽՎ ընտրությունների դիտարկման համար, վարել է Խորհրդարանական Վեհաժողովի բոլոր դիտորդական ջանքերը Հայաստնում վերջին 13 տարիների ընթացքում:    Նա Կովկասյան տարածաշրջանի փորձագետ է եւ բացի ընտրկան դիտորդական գործողություններից, ուղեկցել է բազմաթիվ ԽՎ նախագահների տարածաշրջան կատարած այցերի ժամանակ, այդ թվոում նաեւ Գորան Լենմարկերին Շվեդիայից, ով ԽՎ հատուկ ներկայացուցիչն էր Լեռնային Ղարաբաղում:

Պարոն Պիցուլան նշանակված էր   ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլիորիի (Իտալիա) կողմից: Նախագահ Միլիորին նույնպես կմասնակցի ընտրությունների դիտորդական առաքելությանը: Պարոն Պիցուլայի եւ պարոն Միլիորիի հետ կժամանի նաեւ փոխնախագահ Վոլֆգանգ Գրոսռուքը Ավստրիայից եւ Րոբերտո Մոնտելլան ՝   ԵԱՀԿ ԽՎ Նախագահական Ադմինիստրացիայի ղեկավարը:

Երեքշաբթի, Փետրվարի 19ին առավոտյան ժամը 11ին պարոն Պիցուլան եւ տիկին Շոնը կմասնակցեն մամուլի ասուլիսների մյուս խորհրդարանականների հետ, Մարիոթ Հյուրանոցի Արարատ պարասրահի ՍԻՍ սրահում, Ամիրյան 1, Երեւան:

 

MEDIA CONTACT

Nat Parry

Head of Communications and Press
 

Office: +45 33 37 80 55
Mobile: +45 60 10 81 77
Email: [email protected]

  • Facebook
  • twir
  • in
  • inst
  • two
  • video